-
Նոր լույս ծագեց աշխարհին։
Ո՞վ այդ արեւը բերեց։– Ահա ոսկյա մի արեւ՝ Ճարագումով իր հրե՝ Այգաբացի փուրփուրե Նժույգների վրա հեծ՝ Նոր աշխարհին ու մարդուն Հղում Է լույս զվարթուն, Նոր աշխարհին ու մարդուն Ո՞վ բերեց լույսն այս արթուն, Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։ Հրակարմիր, հրավարս, Ադամանդյա լույսը այս։- Կքած կյանքի բեռի տակ, Խոր գերության ընթերքում, Իմաստության մի գետակ Հիմարության համերգում– […]
-
ՎԱՀԱԳՆ
Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար … Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ, Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա, Որ ծիծաղում ու քրքջում են նրանք Արնաքամ ընկած դիակիդ վրա: Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին Մի հին իրիկուն գուսանները ծեր, Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն, Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր: Եվ հավատացինք, հարբած […]
-
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին – Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին: […]
-
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արեւի մասին: Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար – ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արեւի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արեւանման, արնավառ խոսքի, – Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար – Խոսքեր չկային, ու արեւ չկար … 1915
-
Կյանքը
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
-
ՀԱՐԴԳԱՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Սիրելի Վիվանին Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝ Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով: Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝ Անրջական կարոտներով ու սիրով: Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝ Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր: Ու սիրում ենք առավոտից իրիկուն Ճամփա երթալ – ու հավիտյան երազել: Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային Ճամփաների հեռուները դյութական – Ու անցնում […]
-
Մենք բոլորս, որ գնում ենք
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…
-
ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով – Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. – Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ […]
-
Հնչում են օրերը, կանչում են
Հնչում են օրերը, կանչում են, Օրերը – կարմիր ու բոսոր. Օրերը ղողանջ ու հնչյուն են, Զնգում են՝ հրե ու հզոր: Ու սիրտս զնգում է, զնգում է, Թռչում է՝ կրակ է ու բոց. Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա, Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. ալիքը, […]
-
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ. Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես: Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար, Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ: Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր, Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար: Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա – Քա՛ղցր է աշխարհը […]